ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից: Քոչարյանը հեռացավ աննկատ՝ լրագրողների տեսախցիկներից հեռու, ոչ հիմնական մուտքով:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված այն, որ նախագահը հեռացավ աննկատ, նշեց, որ վերջինիս թիկնազորն ավտոմեքենայով է մտել ներս ու մյուս մուտքից ավտոմեքենայով դուրս եկել՝ հավելելով, որ ավտոմեքենայով հնարավոր չէ հիմնական մուտքից դուրս գալ:
Ինչ վերաբերում է հարցին, թե իրավունք ունի արդյո՞ք Քոչարյանն Արցախ այցելելու, Ալումյանը կարծիք հայտնեց, որ՝ այո՝ հավելելով, որ ցանկացած շարժի դեպքում իրենք տեղյակ կպահեն դատարանին: