Հասարակություն 

Քոչարյանի դեմ ակցիա անողները միակողմանի փակել են Մյասնիկյան պողոտան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա անողներն այս պահին ոտքով շարժվում են դեպի քաղաքի կենտրոն: Ակցիայի մասնակիցները միակողմանի փակել են Մյասնիկյան պողոտան և «Քոչին դեմ ես, սիգնալ տուր» վանկարկումներով շարժվում առաջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընդունելով անձնական երաշխավորությունը:

Անձնական երաշխավորություն ներկայացրել են Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից