Հասարակություն 

Ինչ կապ ունի Քոչարյանին ազատ արձակելը Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման հետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեզ փորձում են համոզել, որ դատարանները անկախ են ու դատավորը ինքնուրույն է որոշել Քոչարյանին ազատ արձակել։ Շատերը հավատում են դրան (առանց հավատի հասարակություն չես կառուցի), չնայած նրան, որ ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ու Փաշինյանը Բակո Սահակյանի հետ խոսել է երաշխավորագիր տալու կապակցությամբ և այլն։ Սակայն միֆերը շարունակվում են։

Պարզ էր, որ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու պատասխանատվությունը Նիկոլը պետք է Արցախի վրա դներ, կամ էլ ծայրահեղ դեպքում Սահմանադրական Դատարանի վրա, բայց ժամանակը քիչ էր հարցն միայն Սահմանադրական Դատարանում լուծելու համար։ Սկզբից, որպես նախապատրաստական աշխատանք, սահմանադրական դատարանի որոշումը եղավ, հետո Արցախի նախագահների սցենարը իրագործվեց։

Դեմքը փրկելու խնդիրն է դրանով լուծվում։ Մթնոլորտն այնքան էր շիկացել, որ Քոչարյանի ազատ արձակելը Փողոցը չէր ընդունի, դրա համար պետք էր նման ներկայացում բեմադրել։

Օրերս Նիկոլը պետք է Պուտինի հետ հանդիպի, կամ էլ չհանդիպի։ Նիկոլը ընտրեց հանդիպելու տարբերակը։ Որքան պարզ է իրավիճակը, այնքան ենթադրությունների քանակը՝ շատ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից