Հասարակություն 

Բակոն թող գնա իր տեղը նստի. Ջիվան Աբրահամյանը և մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում Քոչարյանի ազատության դեմ

Եթե Ռոբերտ Քոչարյանի համար Արցախի նախագաները երաշխավորություն են տալիս և նրան բաց են թողնում, ուրեմն Հայաստանում ով ինչ հանցանք անի, կարող է Արցախի նախագահների միջոցով ազատ արձակվել: Եթե այդպես է, մենք էլ ացնենք մեր պայքարի մեթոդներին, հետո ժողովուրդը մեզ համար ազատություն կպահանջի: Արցախի նախագահն անձամբ եկել է, միջազգային հանրության առաջ ներկա է լինում Հայաստանում կատարվող դատական պրոցեսներին: Պետք է խիստ դատապարտռել նման դիվանագիտական սխալները: Այո Արցախը մեր մարզն է, բայց Արցախի նախագահն իրավունք չունի դիվանագիտական սխալներ անի: Արցախը մերն է, արցախցին մերն է, իսկ Բակոն թող գնա իր տեղը նստի: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերից հետո հայտնի դարձած Ջիվան Աբրահամյանը, ով հիմա էլ ցույց է անում Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ: Նրանք հավաքվել են Ազատության հրապարակում և կոչ են անում բոլորին միանալ իրենց:

 

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից