Բարի օր Հասարակություն 

Ո՞վ է իրավունք տվել մի խումբ մարդկանց թշնամանք ու ատելություն տարածել հայ հասարակության շրջանում Արցախի նախագահի և բնակչության հանդեպ.Անի Հովհաննիսյան

Օպերայում հավաքված ցուցարարներից մեկը հայտարարում է, որ եթե պետք է Բակոյի դեմ հակակշիռ հանել ամբողջ ազգին, ապա դա կանեն իրենք ու պատրաստ են օրերով մնալ փողոցում:

Ո՞վ է իրավունք տվել մի խումբ մարդկանց թշնամանք ու ատելություն տարածել հայ հասարակության շրջանում Արցախի նախագահի և բնակչության հանդեպ:

Մի՞թե իշխանությունները չեն հասկանում, թե ինչ վտանգավոր հետևանքներով կարող է հղի լինել նման վիճակը, եթե հասկանում են, ապա ինչո՞ւ որևէ քայլ չեն ձեռնարկում այս ակնհայտ թշնամանք և ատելություն տարածող ակցիաները զսպելու համար:

Ի՞՞նչ են ուզում՝ քաղաքացիական պատերա՞զմ, որ սևերի ու սպիտակների բաժանված մարդիկ, ովքեր հայ են, ի դեպ, ու ոչ մի խնդիր չպիտի ունենան միմյանց հետ, իրար սպանե՞ն:

Ո՞ւր են հասարակության անվտանգության երաշխավորները, ո՞ւր է այն անձը, կառույցը կամ մարմինը, որ պետք է երաշխավորի երկրի ներսում հանդուրժողականության, օրինականության մթնոլորտ, ո՞վ է հովանավորում այս ծայրաստիճան վտանգավոր վիճակը, երբ փորձում են հայաստանցի-արցախցի պառակտում մտցնել:

Սթափվեք, տիկնայք և պարոնայք, քանի ուշ չէ...

Անի Հովհաննիսյան 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից