Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը հարցականի տակ չի դրվում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Կա ռուսական բազա, որը գործում է պայմանագրի հիման վրա, այն մեծ նշանակություն ունի: Փոխգործակցության մեջ կարող են լինել տարբեր հարցեր, սակայն դա չի նշանակում, որ կա իրավիճակ, երբ բազայի գոյության հարցը դրվել է հարցականի տակ»,-ասել է Մնացականյանը: