Հասարակություն 

Նիկոլ, սա իմ վերջին զգուշացումն է, եղբա՛յր

Իրավաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած տարի ապրիլի 29-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, սակայն Նիկոլն էլ դեռևս վարչապետ չէր ընտրվել, հայտարարել էի, որ Նիկոլը հաղթել է ճակատամարտը, բայց անհրաժեշտ է, որ հաղթի նաև պատերազմը:
Նույնը կրկնում եմ հիմա, որ անհրաժեշտ է հաղթել պատերազմը:

Նիկո՛լ, վեց ամսից ավելի է, ինչ հրապարակավ հայտնում եմ մտահոգությունս, որ եղբա՛յր, ամբողջ դատաիրավական համակարգը սաբոտաժ է իրականացնում, և վտանգը չէզոքացված չէ: Ձայն բարբառո հանապատի:

Պարո՛ն վարչապետ, Հայաստանի ժողովուրդը Ձեզ լեգետիմ մանդատ է տվել Հայաստանում հաստատելու օրինականություն:

Պնդում եմ, որ եթե Դուք իսկապես ցանկանում եք լրջագույն փոփոխություններ իրականացնել մեր երկրում՝ փոխելով պետության որակը և հաստատելով օրինականություն, Դուք պարտավոր եք օր առաջ ստեղծել անհրաժեշտ հիմքեր՝ դատաիրավական համակարգը վերից վար փոխելու համար:

Պետք չէ մոռանալ, որ ով ուշանում է, նա մեղավոր է:

Ի դեպ, սա իմ վերջին զգուշացումն է, եղբա՛յր: Ասողին լսող է պետք...

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՜ Հայաստանի քաղաքացիները, որ պետք է ապրեն ազատ ու երջանիկ Հայաստանում...

  • 89
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    91
    Shares

Նույն շարքից