Հասարակություն 

Մեկը չկա՞ հարցնի՝ ՊՊԾ գունդը գրավածների ազատ արձակումը ինչի չբողոքարկեցիք․ Շարմազանովը՝ դատախազությանը

«Քիչ առաջ լրահոսից տեղեկացա, որ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը:

Բա մեկը չկա՞ հարցնի բողոքարկողներին, թե տենց լավ բողոքարկող էիք, էդ ինչի ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մի մասի ազատ արձակումը չբողոքարկեցիք:

Այն զինված խմբի, որը, իմ համոզմամբ, հարձակում էր իրականացրել Հայաստանի Հանրապետության վրա...

Թե՞ կարողա «խազեինը» զայրանար...

Հ.Գ. Կայուն եղեք, ամոթ է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    60
    Shares

Նույն շարքից