Հասարակություն 

Քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ «Օպերայում» ռումբ կա. Ժամանում են մեծ թվով փրկարարներ ու ոստիկաններ

analitik.am

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է դրված: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այս պահին օպերա են ժամանում ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև փրկարարների հետ կատարելու են որոնողական աշխատանքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից