Հասարակություն 

Զառա Բաթոյանը՝ 13-ամյա երեխայի բռնաբարության և հղիության վերաբերյալ ռեպորտաժի մասին

analitik.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։

Օրեր առաջ Գյումրու մասնագիտացված մանկատուն էր այցելել ԱԺ պատգամավորներից մեկը և հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել երեխայի առողջությանը և ընտանիքին վերաբերող անձնական տվյալներ։

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս անելիքն է, և այդ նպատակի համար սերտորեն պետք է համագործակցեն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, կառավարությունը, ԱԺ-ն, ՄԻՊ-ը, հասարակական և միջազգային կազմակերպությունները, լրատվամիջոցները, բայց դա չի կարելի անել երեխայի մյուս իրավունքները խախտելով։

Հույս ունեմ, որ դեպքի մանրամասները պարզելուց հետո նաև համապատասխան միջոցներ կձեռնարկվեն երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին պաշտպանելու, պատշաճ աջակցություն ցուցաբերելու և նման դեպքերը հետագայում բացառելու ուղղությամբ։ Իսկ առայժմ կոչ եմ անում չտարածել այդ տեսանյութը և գործողություններում առաջնորդվել երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքով։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia

Նույն շարքից