Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկիի երդմնակալությանը կմասնակցի փոխվարչապետ Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

analitik.am

Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Գերագույն ռադան որոշել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: Համապատասխան որոշումը մայիսի 16-ին պաշտպանել է 315 խորհրդարանական:

«Այսպիսով պաշտոնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին ժամը 10:00-ին»,-քվեարկությունից հետո հայտնել է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը:

Նույն շարքից