Քաղաքական 

Սրա մասին պետք էր մտածել այս մի տարվա ընթացքում ելույթները գրելիս․ Հայկ Մամիջանյան

«Հարգելի տիկին Lena Nazaryan, հիշու՞մ եք մի քննարկման ժամանակ, որին երկուսս էլ ներկա էինք, մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը և մյուս առաջնորդները պիտի խստագույնս դատապարտեին համացանցային ֆեյքային hate speech-ի գրոհները, իմ կուսակիցների տների մոտ անմակարդակ ակցիաները և այլն (եթե դրանց կազմակերպման հետ կապ չունեին): Եթե վարչապետը ասում է, որ «հավեսի կարող է ընկնել» ցույցերից ու «փողոցում լուծի որոշ խնդիրներ», ապա տրամաբանական է, որ իր կողմնակիցներից շատերը պրոակտիվություն են դրսևորում ու փորձում բռնության դիմել:

Սրա մասին պետք էր մտածել այս մի տարվա ընթացքում ելույթները գրելիս: Իսկ հիմա` ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը. «ուշ է, ուշ է»:

հգ
ցանկացած անիմաստ բռնությունը դատապարտելի է:
հգ2
Ձեր գրառման տակ կատարվող «ցույցը» մեր ասածների ապացույցն է»:

ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյան

Նույն շարքից