Հասարակություն 

Ակցիայի մասնակիցները փակում են Երևանի բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը

Ազատության հրապարակում բողոքի ակցիա անող քաղաքացիները որոշեցին վաղը ժամը 08:30-ից փակել Երևանի բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը՝ սկսելով Նոր Նորք և Ավան շրջանների դատարանից որտեղ որոշում կայացվեց փոխարինել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:

Ակցիայի մասնակիցները, ովքեր այս պահին արդեն քայլերթ են սկսել, բողոքում են Ռոբերտ Քոչարյանի ազատության դեմ:

Հավելենք, որ հավաքված քաղաքացիները, վանկարկում են «Պրիվետ Ռոբ», «Նիկոլ վարչապետ», «Հաղթանակ»:

Նույն շարքից