Հասարակություն 

Փաշինյանի հայտարարությունից հետո Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կոչով՝ վաղն առավոտը ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը կաթվածահար է անում ՀՀ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը: ՀՀ նախագահը հանդիսանում է պետության գլուխը և հետևում է Սահմանադրության պահպանմանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ համարժեք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար վարչապետի կողմից ծրագրված Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգի տապալումը:

Քաղաքական, պետական գործիչ Դավիթ Շահնազարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վաղը ժամը 08:30-ից արգելափակել Հայաստանի բոլոր դատարանների դռները:

 

Նույն շարքից