Հասարակություն 

Ուղիղ միացում. Ինչու են զինվորականները Երևանում կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան

analitik.am

Երևանի Ավան վարչական շրջանում զինված ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի մեքենան՝ասելով, որ պետք է զննեն, քանի որ տեղեկություն ունեն, որ ապօրինի զենք-զինամթերք կա:

Բալասանյանը պահանջել է համապատասխան արձանագրություն ցույց տալ, որի հիման վրա կարող են խուզարկություն անել, սակայն ոստիկանների մոտ նման թուղթ չի եղել, նրանք չեն թողնում Բալասանյանի մեքենան շարժվի, մինչև խուզարկություն չանեն:

Արդեն մեկ ժամ է Բալասանյանը և ոստիկանները բանակցում են, Բալասանյանը պահանջում է ամեն ինչ օրենքով անել և համապատասխան թղթեր ցույց տալ: Այստեղ են նաև Դավիթ Շահնազարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Նույն շարքից