Հասարակություն 

Զինված ու դիմակավորված ոստիկանները Երևանում թույլ չեն տալիս Բալասանյանի ավտոմեքենային տեղից շարժվել /ուղիղ/

analitik.am

Այս պահին մի խումբ դիմակավորված ոստիկաններ, ովքեր զինված են, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում կանգնեցրել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան:

Ոստիկանները հայտնում են, թե տեղեկություններ ունեն, որ Բալասանյանի ավտոմեքենայում անօրինական զենք կա, սակայն նրանք համապատասխան փաստաթուղթ չունեն խուզարկության կամ զննության համար, հետևաբար Բալասանյանը թույլ չի տալիս զննություն կամ խուզարկություն կատարել:

Այս պահին ոստիկանները թույլ չեն տալիսի Բալասանյանի ավտոմեքենային հեռանալ, սպասում են թղթին: Շուտով դեպքի վայր կգա նաև Բալասանյանի փաստաբանը:

Լրագրողների հետ զրույցում Բալասանյանը հայտնեց, որ սպասում են փաստաբանին, ով կգա, ամեն ինչ կարձանագրեն ու դատի կտան նրանց, ովքեր անօրինական կերպով կանգնեցրել են իրենց:

Բալասանյանը ասաց, որ Երևան է եկել ընկերոջ հայրիկի 90-ամյակին մասնակցելու համար:

Հարցին, թե հանդիպել է արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին, նա բացասական պատասխան տվեց:

Այստեղ է նաև Դավիթ Շահնազարյանը:

Ավտոմեքենայի ղեկին Բալասանյանը չի եղել:

 

Նույն շարքից