Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը հեռացրել է Փաշինյանի կոչից հետո արած գրառումը

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը կոչ է արել վաղը ժամը 08:30-ից արգելափակել Հայաստանի բոլոր դատարանները: Տեղեկություններ կան, որ Իմ քայլում խորհրդակցություն են արել ու որոշել, որ բոլորով մասնակցելու են ակցիային՝ ամեն մեկն իր տեղում, սակայն  Փաշինյանը, ինչպես հայտնեց ֆեյսբուքյան եթերում, իր աշխատասենյակից է հետևելու ամեն ինչին:

Փաշինյանի կոչին շատ արագ արձագանքել էր նաև Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ով առաջարկել էր ուսանողներին դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։

Սակայն, Պապոյանն ավելի ուշ հեռացրեց գրառումը և արեց մեկ այլ գրառում, որում պնդում է, որ վաղն իր անելիք քայլերը պատգամավորի գործառույթների մեջ են մտնում:

Նույն շարքից