Ես անձամբ կարծում եմ, որ.
- Սահմանադիրը (ժողովուրդը) միշտ իրավունք ունի սահմանադրականության շրջանակներում, իրավունքից բխող գործողություններով հետ կանչել, ցրել իրեն պատկանող իշխանության ցանկացած թևը։ Եթե կարիք կա դրա նպատակով վերանայելու սահմանադրությունը` ժողովուրդը իրավունք ունի վերանայել սահմանադրությունը։ Եվ ԱԺ-ն ունի բավարար իրավական լծակներ այդ գործընթացի մեկնարկը տալու համար։
- Ժողովրդի իշխանության բոլոր ճյուղերը պարտավոր են հարգել տարանջատման սկզբունքը, գործել սահմանադրականության շրջանակներում։
- Ցանկացած գործողություն նախաձեռնելիս հանրությանը պետք է ներկայացվի դրա շարժառիթը, ճանապարհային քարտեզը, հետևանքները։ Չի կարող այնպես լինել, որ հանրությունը ներքաշվի մի գործընթացի մեջ, որի իմաստն ու ապագան հետո է իմանալու, թեկուզև այդ հետոն 4 ժամ հետոն է։
- Դատական իշխանությունը խորքային մաքրման և անկախացման կարիք ունի և դա պետք է կազմակերպվի սահմանադրականության խստիվ պահպանմամբ։
Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյան