Բարի օր Հասարակություն 

Դատարան արգելափակողների թվում են նաև պատգամավոր Հայկ Կոնջորյանն ու Դավիթ Սանասարյանը

analitik.am

Երևանում ու մայրաքաղաքից դուրս ՀՀ քաղաքացիները, հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, արգելափակում են դատարանները:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Իմ քայլը» խմբակցությունում խորհրդակցություն է եղել, որի ընթացքում որոշում է կայացվել լիարժեք մասնակցել ակցիային՝ ամեն մեկն իր տեղում:

Վաղ առավոտյան ակցիային միացել է արդեն նախկին «ԼՀԿ»-ական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով իշխանափոխության օրերին միացավ Նիկոլ Փաշինյանին:

Դատարան արգելափակողների թվում է նաև Դավիթ Սանասարյանը, ով հայտնել էր, որ լինելու է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատարանի մոտ:

Նույն շարքից