Հասարակություն 

Արտգործնախարարությունը մոտակա շրջանում ստիպված է լինելու աշխատել էքստրեմալ ռեժիմով

analitik.am

Մի կողմ դնելով Հայաստանի շահերի և արտաքին քաղաքական գերակայությունների առաջ մղման ամենօրյա և քրտնաջան աշխատանքը` ստիպված է լինելու «նապաստակ նկարել» և աշխարհի որոշակի հատվածի համար բացատրություններ փնտրել - թե ինչպես ստացվեց, որ գործադիր իշխանությունը սահմանադրական կարգն ու հնարավոր ու անհնար բոլոր նորմերը խախտելով նախաձեռնեց դատական իշխանության պարալիզացման գործընթաց:

Վստահ եմ, որ արտգործնախարարությունում այս ամենը հասկացողներ կան, գիտեն նաև, որ արվում է ճակատագրական սխալ ու արվում է շատ անպատեհ պահի:

Չե՞ն փորձել այս ամենը բացատրել վարչապետին, թե՞ փորձել են ...ու անարդյունք...

Եվ վերջապես, եթե այս պարզագույն հարցը չեն ուզում, չեն փորձում կամ չեն կարողանում բացատրել` պատկերացրեք ի՞նչ վիճակ ունենք ավելի բարդ ու բազմաշերտ հարցերի պարագայում...

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյան

Նույն շարքից