Հասարակություն 

Բողոքի ակցիան բոլորովին կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. Լիլիթ Մակունց

analitik.am

Բողոքի ակցիան ուղղված է ոչ թե դատարանի դեմ, այլ այն արձագանք է այն հնարավոր միջամտությունների և միջամտողների, ովքեր սխալմամբ կարծում են, որ դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը, պատասխանելով դիտարկմանը, թե շատերը տեղի ունեցողն անվանում են Սահմանադրական կարգի տապալում, նշել է, որ Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պատկանում են ժողովրդին ու այն, ինչ տեղի է ունենում հիմա, ժողովրդի արձագանքն է այն խորն անվստահությանը, որը մարդկանց մոտ կա դատական համակարգի նկատմամբ:

Պատգամավորն ասել է, որ հանրությունն իր խորն անվստահություն է հայտնում տարբեր հարթակներում դատական իշխանության նկատմամբ:

Մակունցը հայտարարել է, որ բողոքի ակցիան բոլորովին կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, ուղղակի համընկել է, սա ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ անվստահության արդյունք է:

Այլ մեկնաբանություններ Մակունցը չիտվել՝ հայտարարելով, որ կխոսի վարչապետի՝ ժամը 12:00-ի հայտարարությունից հետո:

 

Նույն շարքից