Հասարակություն 

Վարչապետը, հենվելով լյումպեն զանգվածի վրա, ըստ էության, փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը

analitik.am

Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը:

Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, Ոստիկանապետը:

Այս իրավիճակում լռելը ծանր հետեւանքների կարող է հանգեցնել: Վարչապետը հենվելով լյումպեն զանգվածի վրա, որը չի կարող գիտակցել իր գործողությունների հետեւանքները, ըստ էության  փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը:

Վաղը արդեն կարող է ուշ լինել: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ եւ ամենաբարձր մակարդակներով: Պետք է արձագանքեն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքի պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականները բոլոր նրանք, ովքեր գիտակցում են պահի լրջությունը:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Նույն շարքից