Բարի օր Իրավական Վերլուծական 

Կեղտոտ մեխանիզմներով աշխատող դատավորները միշտ էլ ձևեր կգտնեն մնալու. Անի Հովհաննիսյան

analitik.am

Այո, ես կողմ եմ, որ Հայաստանի դատական համակարգը մաքրվի, այո, ես հասկանալի պատճառներով երկու ձեռքով կողմ եմ, որ ՀՀ դատարանները գործեն բացառապես օրենքով, պատվիրված վճիռներ չկայացնեն, չուղղորդվեն, քաղաքական պատվերներ չկատարեն, ես կողմ եմ, որ բոլոր դատավորներն առաջնորդվեն բարոյական և օրինական սկզբունքներով, սակայն ես դեմ եմ, երբ օրինականություն հաստատելու փորձ է արվում օրենքից դուրս մեթոդներով, քանի որ այդ կերպ ուղղակի չի ստացվելու: Այդ մեթոդով մենք ունենալու ենք այն, որ հեռանալու են հիմնականում պարկեշտ դատավորներն, իսկ կեղտոտ մեխանիզմներով աշխատող դատավորները միշտ էլ ձևեր կգտնեն պաշտոնը պահելու և իրենց տեղերում մնալու համար:

Անալիտիկ լրատվականի հիմնադիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից