Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը հայտնեց, թե ինչ են քննարկել վարչապետ Փաշինյանի մոտ

analitik.am

Մենք քննարկել ենք Հայատանի Հանրապետությունում հետագայում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու հեռանկարները, փորձել ենք հասկանալ ինչ խնդիրներ ունենք և ինչպես կարող ենք դրանք լուծել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով վարչապեի մոտ տեղի ունեցած քննարկման մասին: Նրա խոսքերով տեղ է ունեցել աշխատանքային քննարկմում:

Վարդանյանը նշեց, որ դատաիրավական համակարգում խնդիրների առկայությունն ընդունել են բոլորը, այդ թվում՝ դատական իշխանությունների ներկայացուցիչները. «Այն գործընթացը, որը չափազանց կարևոր նշանակություն ունի երկրում ժողովրդավարություն հաստատելու համար, պետք է անդրադառնա նաև դատական իշխանության վրա, որը պետք է համարժեք լինի ժողովրդական զզարգացումներին»:

Ինչ վերաբերում է մեխանիզմներին, գործիքակազմին, պատգամավորն ասաց, որ դրանք կլինեն հաջորդիվ:

 

Նույն շարքից