Բարի օր Հասարակություն 

Լիլիթ Մակունցը հայտնեց, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ

analitik.am

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել հեղափոխական փոփոխություններ ձեռնարկելու դատաիրավական համակարգում, այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն մի քանի մարմինների հետ համատեղ, դրանք չեն լինելու առանձն-առանձին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով վարչապետ Փաշինյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության մասին:

Այդ մարմիններն են կառավարությունը, դատաիրավական համակարգը. «Ներգրավված պետք է լինի նաև ԱԺ-ն, այն առումով, որ մայիսի 24-ին հանրային քննարկում է սկսվում անցումային արդարադատության մասով: Քննարկումներին ներկա են լինելու քաղաքացիական հասարակութան ներկայացուցիչներ, որոնց առաջակությունները ևս պետք է հաշվի առնվեն»:

Մակունցը նաև կրկնեց, որ Հայաստանում մեկնարկող գործընթացները կապ չունեն կոնկրետ դատավարության, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

Իմ քայլի պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի կոչով Սահմանադրական կարգ չի տապալվել

 

Նույն շարքից