Հասարակություն 

Լավ հետո՞... Շարմազանովն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի ելույթին

analitik.am

Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո...ժողովուրդը պետք է լավ ապրեր...ու՞ր է:

Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար...

Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր:

Լավ հետո՞...

Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ:

Հ.Գ.
Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգևորվի: Սա էլ կանցնի...
Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ...

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից