Հասարակություն 

Երկու հարց՝ ԱԱԾ-ին և Ոստիկանությանը

analitik.am

Երկու հարց եմ ուղղում ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը.
1. Ի՞նչ կոմպրոմատների միջոցով էին նախկին երկու՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարչախմբերը կախվածության եւ հնազանդության ներքո պահում այն ժամանակվա Սահմանադրական Դատարանի նախագահ եւ այսօրվա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանին:
2. Արդյո՞ք Գագիկ Հարությունյանի հետ ազգակցական կապերով փոխկապակցված անձինք՝ նրա պաշտոնավարման շրջանում համալրել են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը եւ դատական համակարգը: Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ պաշտոններ են մինչ այժմ զգաղեցնում:

Այս հարցերի վերաբերյալ, կարծում եմ, ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է պարզաբանումներ ներկայացնեն ոչ թե միայն ինձ, այլ ժողովրդին: Եթե իմ կարգավիճակը բավարար չեն համարի նման հարցադրումներին պատասխան տալու համար, ապա խնդրում եմ որեւէ պատգամավորի դրանք հնչեցնել ԱԺ ամբիոնից:

Պարոն Հարությունյանը, 90-ականներին ժամանակին սիրված եւ հարգված պետական գործիչ, հետագայում վերածվեց դատական համակարգում կոռուպցիայի պարագլխի, ժողովրդի իշխանության պարբերաբար բռնազավթման վավերացնողի: Նա կարող է արջեր եւ այլ գազաններ պահել իր տանը, բայց Հայաստանի դատական համակարգը գազանանոցի վերածել նրան թույլ չենք տալու:

Հովսեփ Խուրշուդյան

Նույն շարքից