Քաղաքականություն 

Փաշինյանը հնարավոր պատերազմի վերսկսման պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա․ Շարմազանով

Ոչ բարով վարչապետի պաշտոնը ստանձնած և վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության ամենաողբերգական և հակապետական դրվագը ոչ միայն և ոչ այնքան դատական իշխանության բռնի տապալման կոչն է և ազդարարումը, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի վերսկսկման պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, կրկնում եմ՝ ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա:

1988-ից այս կողմ՝ 30 տարվա ընթացքում, Հայաստանում որևէ մեկի մտքով նման հիմար հակապետական ու հակազգային բան, դժվար թե, անցներ: Բայց այսօր, այդ միտքը հնչեցրեց պետության ղեկավարը:

Փաստորեն, եթե նախկինում հնարավոր պատերազմի վերսկսկման մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանը հայտարարում էր Ռուսաստանին՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է լծակներ բանեցներ, այլ ոչ թե Ալիևին, այսօր արդեն ավելի հեռուն գնաց Փաշինյանը և հնարավոր պատերազմի վերսկսումը կապում է ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ներքաղաքական և արցախյան քաղաքական որոշ շրջանակների հետ:

Սա սպառնալիք էլ չի, սա խայտառակություն էլ չի, սա ավելի վատ երևույթ է... բառ չեմ գտնում, որ բնութագրեմ:

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից