Բարի օր Հասարակություն 

Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումներն իրենց էությամբ պետականակործան են և հակաիրավական. Մելիքյան

Այսօր ՀՀ դատական իշխանության հիմնահարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը փաստացի շարունակել է դատական իշխանությունը կազմալուծելու, դրա նկատմամբ անթաքույց քաղաքական ճնշում գործադրելու եղանակով Սահմանադրական կարգը տապալելու համակարգային ծրագիրը: Փաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումները՝ զուգորդված երեկ և այսօր Դատական իշխանության նկատմամբ ոտնձգությամբ, իրենց էությամբ պետականակործան են և հակաիրավական:

Այժմ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության բանալին պատշաճ իրավական ընթացակարգերի հիման վրա դատավորի կարգավիճակ ստացած ու դատավորի գործառույթ իրականացնող ՀՀ քաղաքացիների մոտ է: Նրանց կողմից՝ իրենց սահմանադրական իշխանության նկատմամբ նետված բացահայտ մարտահրավերին չարձագանքելու դեպքում դատական գործընթացներին մասնակից յուրաքանչյուրի համար փաստացի իրավունք կստեղծվի պնդելու, որ իր նկատմամբ գործել է իշխող քաղաքական ուժի կամքը և ոչ թե իրավունքը։

ՀՀ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյան

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից