Հասարակություն 

Վլադիմիր Զելենսկին ևս մեկ հարցում նմանվեց Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Այսօր՝ մայիսի 20-ին, իր ինաուգուրացիայից հետո Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել խորհրդարանում՝ չինովնիկներին կոչ անելով իր լուսանկարը չկախել աշխատասենյակներում:

Զելենսկին խոստացել է այլ հնարավորությունների երկիր կառուցել այն բանից հետո, երբ իշխանության կգան մարդիկ, ովքեր ծառայում են ժողովրդին:

Նկարի մասով իր որոշումը Զելենսկին բացատրել է նրանով, որ նախագահը կուռք չէ: Նա չինովնիկներին հորդորել է իր նկարի փոխարեն կախել հարազատ երեխաների լուսանկարները և ամեն անգամ նայել նրանց աչքերին, երբ որոշում կկայացնեն:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ ՀՀ վարչապետը հորդորեց բոլորին իր նկարը չկախել աշխատասենյակներում

Նույն շարքից