Քաղաքականություն 

ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը. Դեսպանատան արձագանքը

analitik.am

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից։

«Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- նշում են դեսպանատնից։

Նույն շարքից