Հայաստան 

Ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին

Քարվաճառի տարածքում հուլիսի 11-ին հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:



Ինչպես վկայում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 12-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին:

Նույն շարքից