Գլխավոր Քաղաքականություն 

Եթե կան այդպիսի ուժեր, պարտավոր ենք բացահայտել. Բակո Սահակյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

analitik.am

Մեր երաշխավորությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը՝ նպատակ էր հետապնդում թուլացնելու այդ լարվությունը, եթե այն կա: Լրագրողներ հետ զրույցում հայտարարել է Հայաստանում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանը, խոսելով իր և Արկադի Ղուկասյանի երաշխավորության մասին՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ:

Սահակյանի խոսքերով, միջորդության մեջ նշված է, որ դա քայլ չէ ուղղված ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու, այն ընդամենը միջնորդություն է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Հարցին՝ Մարտի 1-ին Արցախից զորք եկե՞լ է Հայաստան, Արցախի նախագահը պատասխանել է՝ այդ թեմայով բազմաթիվ հայտարարություններ եղել են. «ՀՀ հատուկ քննչական ծառայութունը քննչական գործողություններ է իրականացրել ու շարունակում է իրականացնել»։

Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, թե կան ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել հողեր հանձնել և պատասխանատվությունը թողնել ՀՀ իշխանությունների վրա, Սահակյանն ասել է, որ եթե կան այդպիսի ուժեր, պետք է բացահայտել: Արցախի նախագահն ասել է, որ ինքը տեղեկությոններ չունի նման ուժերի մասին. «Եթե կան այդպիսի նպատակներ, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն, ես չունեմ այդպիսի տեղեկություններ»:

Նույն շարքից