Հայաստան Քաղաքականություն 

Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյանը ՀՀ Ազգային ժողովում է

analitik.am

Ես ընդունել եմ Իմ քայլը խմբակցոթյան ղեկավարի առաջարկությունը հանդիպել խմբակցոթյան հետ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով ԱԺ-ում հանդիպում է խորհրդարանական մեծամասնության հետ:

Սահակյանը նշեց, որ դեռ Ստեփանակերտի հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ պարտավոր են խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք որակվում են որպես առաջնահերթ. «Այս կարգի հանդիպումները հնարավորությոն են տալիս նախանշելու հաջորդ առաջադրանքները: Այս ձևաչափը օգտակար է»:

Հարցին, թե այս հանդիպումով հնարավոր կլինի արդյո՞ք թոթափել գոյություն ունեցող լարվածությունը, Սահակյանը նշել է, որ լարվածության մասով մեկնաբանության մեջ արհեստական բան է տեսնում. «Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն: Իսկ եթե առաջանում են նման երևույթներ, պարտավոր ենք ամեն ինչ անելու, որ շրջանցենք դրանք»:

Նույն շարքից