Հասարակություն 

Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթի կասեցման և ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու մասին

analitik.am

Որոշ մասնագետներ անդրադարձել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ գործի վարույթի կասեցման և ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու վերաբերյալ: Նույնիսկ ներկայացվել է կարծիք, որ տուժողի կամ տուժողի իրավահաջորդ տեղեկաված չի եղել այս որոշման մասին, և դրանով ներկայացվում է «վերաբերմունք, գհատական» դատարանի նկատմամբ:

Թույլ տվեք պարզաբանել. ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 31-րդ հոդվածը ուղղակիորեն նախատեսում է, որ Դատարանի նախաձեռնությամբ...քրեական գործի վարույթը կարող է կասեցվել և դիմում ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան: Նշվածը բխում է նաև ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածից: Հետևաբար Դատարանը ԿԱՐՈՂ Է (ավելին ՊԱՐՏԱՎՈՐ Է) նույնիսկ առանց որևէ կողմի նախաձեռնությամբ, միջնորդությամբ կամ գիտությամբ, կասեցնել գործով վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Նշվածը իրենից ենթադրում է բնական իրավական գործընթաց, պարզապես եթե առկա է առերևույթ սահմանադրականության խնդիր, գործով վարույթը կասեցվում է և դիմում է ներկայացվում ՍԴ: Այդպիսի հարյուրավոր դեպքեր եղել են և լինելու են, ինչպես ցանկացած Եվրոպայի խորհրդի անդամ երկրում:

Իրավաբան Արամ Վարդևանյան

Նույն շարքից