գլխավոր 

Բակո Սահակյանի հանդիպումն Իմ քայլի հետ ավարտվեց. Արցախի նախագահը մանրամասներ հայտնեց հանդիպումից

Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք, ըստ մեր որակումների, առաջնահերթ նշանակություն ունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության հետ հանդիպումից հետո հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Սահակյանը շնորհակալություն հայտնեց Իմ քայլը խմբակցության ղեկավարին հանդիպումը կազմակերպելու համար, քանի որ այսկերպ հնարավորություն է եղել քննարկել գրեթե բոլոր հարցերը. «Մենք պայմանավորվել ենք հաճախակի հանդիպել, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակում, որը խորթ է մեր հայրենիքի համար: Այդ առումով այսօրվա հանդիպումը կարևոր ենք համարում»:

Սահակյանը նշեց որ հարցադրումները, որոնք ուղղվել են իրեն, եղել են շատ անկեղծ ու ազնիվ, նույն անկեղծությամբ և ազնվությամբ էլ ինքը հնչեցրել է իր տեսակետները:

Հարցին, թե ինչ մտահոգությոններ են ունեցել Իմ քայլում, Սահակյանն ասաց, որ գործընկերների մոտ տեսել է շահագրգռվածություն ու ինքն իր հնարավորությունների սահմաններում փորձելու է դրանց հնարավորինս արդյունավետ ընթացք տալ. «Մենք խոսել են անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, ինչպես նաև բանակցային գործընթաց, տնտեսության մասին»:

Ինչ վերաբերում ապրիլյան պատերազմի մասին վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, Սահակյանը հայտնեց, թե տեղեկություն է տվել, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ. «Վարչապետն իրավասու է նման առաջարկութամբ հանդես գալու: Իսկ իմ տեսակետն այն է, որ այս կամ այն հանձնաժողովում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի կլինեն օգնելու բացահայտումներին, եթե այդպիսի հարց կա, և օգնել լրացուցիչ ճշտումներ մտցնելու, եթե կա դրա անհրաժեշտությունը»:

 

Նույն շարքից