Հասարակություն 

Փաշինյանն առանց որևէ բանից ամաչելու ճնշում է գործա­դրում ողջ դատական համակարգի վրա. Մոդեստ Կոլերով. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է.«Դատարանների մուտքը փակելու կո­չով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտ­ների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու ճնշում է գործա­դրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատ­ճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի նախաձեռնած դատական ոլորտի փոփոխություններին:

Նրա խոս­քով՝ Փաշինյանը գնում է պսևդոդատական դիկտատուրայի հաստատման ուղ­ղությամբ՝ քաղաքականորեն մոտիվաց­ված, որպեսզի անձամբ իրականացնի իր անձնական վրեժխնդրությունը Քոչարյանից:

«Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանի այս հակադատական դիկտատուրան: Առավել ևս ծիծաղելի է, որ այն անձն է, ով իշխանության է եկել պետական հե­ղաշրջման արդյունքում»,- ասել է նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից