Հայաստան Քաղաքականություն 

Բելլա Լալայանն աշխատանքից ազատվել է Հայաստանից տրված ցուցումով. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանին աշ­խատանքից ազատել են: Լալայանին աշ­խատանքից ազատելու փաստացի պատճառը ՀՀ իշխանությունների ուղղա­կի հրահանգն է եղել, քանի որ մամուլի խոսնակը ՖԲ իր էջում քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել:

Շա­տերը դա որակում Են որպես ՀՀ իշխա­նությունների կողմից ուղղակի միջամ­տություն, և սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն երբեք չի խառնվում Արցախի ներ­քին խնդիրներին: Այն, որ Լալայանին աշ­խատանքից ազատել են ՀՀ իշխանու­թյունների հասցեին արված հայտարա­րության պատճառով, գրեթե ոչ ոք չի հերքում:

Ավելին՝ փաստացի դրա վառ վկայությունը նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանություններն են մամուլում, որով վերջինս, ըստ էության, հավաս­տում է այդ փաստը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից