Գլխավոր Հասարակություն 

Վրաստանում թուրք գողերը դաժան ծեծի են ենթարկել հայ տղամարդու

analitik.am

Ախալքալաքում թուրք գողերը դաժան ծեծի են ենթարկել տարեց հայ տղամարդու: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ գիշերը: Իրավապահները հայտնում են, որ Սարգիս Գասպարյանը հեռախոսով խոսելիս է եղել, երբ գողերը ներխուժել են նրա վագոն:

Գասպարյանը աշխատում է որպես պահակ: Ավելի ուշ տուժող պատմել է, որ մինչ վագոն ներխուժելը գողերը նախ գնդակահարել են շանը, ապա մուտք գործել վագոն, հարվածել իրեն, կապել ձեռքերը:

Jnews-ը հայտնում է, որ իրավապահներին հաջողվել է վերադարձնել գողացված անասունները, իսկ 4 գողերին հաջողվել է հեռանալ Թուրքիա:

Նույն շարքից