ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ներկա է գտնվել Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և Ֆրանսիայի Ազգային տոնին, որին ներկա են եղել շուրջ 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Որպես Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրի ներկայացուցիչներ` շքերթին մասնակցել են նաև ՀՀ Զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները։
Ֆրանսիայում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումները տևելու են մինչև նոյեմբերի 11-ը` Կամպիենի հրադադարի ստորագրման օրը։