Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թայիր Թագիզադեն անվտանգություն է խոստացել Հենրիխ Մխիթարյանի համար այն ընթացքում, երբ վերջինս իր թիմի կազմում Բաքվում կմասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ադրբեջանցի պաշտոնյան Մխիթարյաին առաջարկել է կապ հաստատել իր հետ, որպեսզի ինքը կարողանա երաշխավորել վերջինիս անվտանգությունը. «Ես ուրախ կլինեմ, եթե նա խոսի ինձ հետ»:
Դեսպանի խոսքերով, Մխիթարյանի մասով խնդիրներ կան, քանի որ նա եղել է Արցախում, սակայն նրա անվտանգությունը կերաշխավորվի: