Բարի օր Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ. Ռազմինֆո /Լուսանկարներ/

analitik.am

Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով։

Հատկանշական է, որ իսպանական այս ընկերությունը 2016-ին Բաքվում մասնակցել էր ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2016 ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել էր Lanza ընտանիքի ռադարները: Պետք է նշել սակայն, որ Ադրբեջանի ԶՈւ գնդապետի հայտարարությունից բացի գործարքը հաստատող այլ տեղեկություններ մեզ չի հաջողվել գտնել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից