Հասարակություն 

Միջադեպ՝ «Արթիկ» ՔԿՀ-ում. Փորձել են դանակահարել պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

«Արթիկ» ՔԿՀ–ում մայիսի 19–ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները NEWS.am-ին հայտնել են, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։ Նշենք, որ Վահե Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ  պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է։

«Վահեն վատառողջ է եղել՝ լյարդի խնդիրներ ունի , դիմել էին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Այդ օրը տղան ակնկալել է, որ իրեն Երևանից Գյումրու ԲԿ կտանեն, սակայն վերադարձրել են «Արթիկ» ՔԿՀ։ Գիշերը բավականին հաղթանդամ մեկը մտել է բանտախուց՝ փորձել դանակով հարվածել կրծքին, հետո վիզը վնասել։ Վահեն դիմադրել է, ասում են դանակի հետքեր կան վրան»,-պատմել է Ղուկասյանի ազգականներից մեկը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից