Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենա Զելենսկայան, ամուսնու ինաուգուրացիային մասնակցել է զգեստով, որը կարել է դիզայներ Արտյոմ Կլիմչուկը: Զգեստի ստեղծման աշխատանքներին մասնակցել է 7 մասնագետ, դրա ստեղծման համար անհրաժեշտ է եղել 184 ժամ:
Ոսկե ականջօղերը, որոնք կրել է Զելենսկայան, ևս ուկրաինական բրենդ է: Խոսքը մասնավորապես վերաբերում է Guzema Fine Jewelry-ին:
Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ մայիսի 20-ին:



