Ես այստեղ չեմ տեսնում Տնտեսագիտական թիվ մեկ բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Ես քիչ առաջ իմացա, որ նրան հրավեր չի ուղարկվել: Տեղյակ եմ, որ նրան հրավիրել եք հոդված տպագրելու, նա ինչ-ինչ պատճառներից ելնելով չի ներկայացրել: Այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հարությունյանի խոսքերով, դա կապ չունի, որ վերջիններս չեն ընդունել հոդված տպագրելու հրավերը. «Ձեր բոլոր ուղերձները, ըստ էության, ուղղված են նաև ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին, և այդ բուհի ղեկավարությունից այստեղ մարդ չկա»,-ասաց Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում դա կշտկվի:
ԳԱԱ-ից իրենց հերթին հայտնեցին, որ Տնտեսագիտական և Ագրարային համալսարանների ռեկտորիներին հրավեր ուղարկվել է, սակայն արձագանք չի եղել: