Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որն է Հայաստանում թիվ մեկ թշնամին

Հայաստանում չպետք է լինեն երևույթներ՝ սկսած քաղաքական համակարգից վերջացած կրթական համակարգով, որոնք մարդուն կներշնչեն, թե ինքն ինչ-որ բան չի կարող, անկարող է, միևնույնն է՝ ոչինչ չի փոխվելու և այսպես շարունակ: Այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում թիվ մեկ թշնամին հենց այս մտածողությունն է, որ մենք չենք կարող, հնարավորություն չունենք, ավելի լավ է՝ հարմարվենք, ամբիցիաներ չունենանք. «Սա առաջի խնդիրն է այդ թվում նաև տնտեսության ոլորտում: Սա այն ֆենոմեն է, որն իր հետևից բերում է աղքատության, հուսահատության, երկրում փախեփախի մթնոլորտ է ձևավորում: Այս մտածողությունը փոխելը մեր մեծագույն խնդիրն է, և սա ֆանտաստիկայի ոլորտից չէ: Մենք դա արել ենք քաղաքականության ոլորտում, կանենք նաև տնտեսության մեջ»:

  • 89
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    91
    Shares

Նույն շարքից