Բարի օր Հասարակություն 

Վարդան Այվազյանը դատարանի դռները փակելու մեջ ամբոխավարության վերածվելու միտում է տեսնում

analitik.am

Այսօր՝ Մայսիսի 21-ին, Սահմանադրագետ Վարդան Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Դատական համակարգի վերաբերյալ վերջին զարգացումների մասին, նշեց, որ դատական համակարգը հնարավոր է կարգավորել միայն համապատասխան չափանիշներ ստեղծելով, որը, ըստ նրա, չկա․ «Այսօր մենք չունենք այն կանոնակարգված չափանիշային համակարգը, որով կարողանանք կանոնակարգել դատական համակարգը, չկան նաև այն չափանիշները, որոնք թույլ կտան գնահատել, թե արդյո՞ք գործադիր մարմինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ ԱԺ-ի գործողությունները համապասխանում են այդ չափանիշներին, թե՝ ոչ»։

Պարոն Այվազյանը գտնում է, որ դատական համակարգի առկա խնդիրների բարելավման ուղին չի կարող իրականանալ վթթինգի և դատարանների դռները փակելու միջոցով․ «Պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել, որը լինի լեգիտիմ, սա մեծ ջանքեր է պահանջում»։

Վարդան Այվազյանը դատարանի դռները փակելու մեջ ամբոխավարության վերածվելու միտում է տեսնում. «Ամբոխավարությունն այն է, երբ իշխանության մի թևը, սեփականաշնորհելով ժողովրդի իշխանությունը, օգտագործելով բնակչության զայրույթը և հասարակության դժգոհությունը, փորձում է իր ձեռքը վերցնել իշխանությունը՝ մեղադրելով այլ իշխանական թևերի»։

Իսկ այն հարցին թե ամբոխավարություն ստեղծելու մասին խոսքը Նիկոլ Փաշինյանի՞ն է վերաբերում, պարոն Այվազյանը պատասխանեց․ «Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին»։

Պարոն Այվազյանը վարչապետի կոչը չափազանց խիստ գնահատեց․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շատ խիստ էր, որը, միանշանակ, հակասում և ոտնահարում էր Սահմանադրությանը և գործող օրենքները»։

Սահմանադրագետը, վարչապետի կոչը, սակայն, Սահմանադրական կարգի տապալում չի համարում, քանի որ այն սահմանադրական կարգի տապալման հանցակազմ չի պարունակում։

Նույն շարքից