Հայաստան 

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարությունների միջև

ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, լատվիական կողմից` ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստիպրայսը: 

Հայ և լատվիացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել է հայ-լատվիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: 

Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նույն օրը լատվիական պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը և Շավարշ Քոչարյանը: Նշված հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի: 

 

Նույն շարքից