Հասարակություն 

Ողբերգական դեպք՝ Կոտայքում. Ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է

analitik.am

Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարևանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով կանալից դուրս են բերել Զովունի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Ծովինար Առաքելյանի դին։

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից