գլխավոր Իրավական 

Վեթթինգն իրականացվելու է բոլոր դատավորների նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով դատաիրավական համակարգն առողջացնելուն ուղղված քայլերի, մասնավորապես՝ վեթթինգի մասին, ինչի վերաբերյալ խոսեց ՀՀ վարչապետը, հայտարարեց, որ դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, բոլորը գիտեն այդ մասին, բոլորը նաև գիտեն, որ դրանք պետք է արագ լուծել. «Վեթթինգն առաջին անգամ չէ, որ պետք է կիրառվի աշխարհում: Այս պահին այն կիրառվում է Ալբանիայում՝ ԵՄ-ի, ԵԽ-ի, եվրոպական կառուցների հորդորով: Այդ իրավունքը դրական գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից»:

Նախարարն ասաց, որ վեթթինգն իրականացվելու է բոլոր դատավորների նկատմամբ, թիրախավորում չի լինելու, խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ, կոնկրետ գործով որևէ դատավոր չի թիրախավորվելու:

Զեյնալյանը հավաստիացրեց, որ սա նախորդ իշխանություների նշանակած դատավորների դեմ ուղղված չէ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից